Շիրակացու Ճեմարանի աշակերտների հետ պրակտիկայի ամփոփման արարողություն

Օգոստոսի 25-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ Շիրակացու Ճեմարանի աշակերտների հետ պրակտիկայի ամփոփման արարողությունը:

Ճեմարանի սաների պրակտիկան անցել է Հ.Վարդապետյանի անվան փորձարարական ֆիզիկայի և Ֆիզիկայի կիրառական հետազոտությունների բաժանմունքներում, որտեղ աշակերտները ծանոթացել են գիտական աշխատանքին և փորձարկումների առանձնահատկություններին։

Ամփոփման արարողության ընթացքում կազմակերպվել է հետադարձ հարցուպատասխան և անցկացվել են ֆիզիկայի տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, որից հետո սաները նշել են պրակտիկայի ավարտը պաղպաղակի հյուրասիրությամբ:

Ավարտական միջոցառման շնորհիվ Շիրակացու Ճեմարանի սաները հնարավորություն են ստացել ամփոփելու իրենց ձեռքբերումները և կիսվելու տպավորություններով:


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ2

Բոլոր միջոցառումները