Նոյեմբերի 27-ին ԱԱԳԼ առաջատար գիտաշխատող, ֆմ.գ.դ. Դավիթ Սահակյանը ներկայացրեց «Զարգացած բարդ ադապտիվ համակարգերի ընդհանուր միտումները» թեմայով սեմինար։
Զեկույցը նվիրված էր զարգացած բարդ համակարգերի առանձնահատկություններին՝ այնպիսի համակարգերի, որոնք բնութագրվում են «անսահման բարդությամբ»։ Քննարկվեցին մի շարք օրինակներ՝ Գյոդելի անավարտության հատկությամբ մաթեմատիկական համակարգերի, կյանքի ծագման, անվերջ էվոլյուցիայի, արհեստական ընդհանուր բանականության մասին։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին այս համակարգերին բնորոշ մի շարք համընդհանուր հատկանիշներ՝ էական (ուժեղ կամ խճճված) ինքնաբնութագրումը, երկվությունը, մրրկային երևույթների և քվանտային անոմալիաների դասական անալոգների կարևորությունը, համակարգի տարբեր մասերի համար առավելագույն պատճառականության սկզբունքը, գեներատիվ մոդելների և ակտիվ ինֆերենցիայի ընդհանուր կիրառելիությունը, ինչպես նաև բազմակի անդրադարձների (հայելիական մակարդակների) առկայությունը ։
Դեկտեմբեր
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

VIII ՍԵՄԻՆԱՐ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐԳԵՅ ՄԱՏԻՆՅԱՆԻՆ

ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԱԳԼ-ՈՒՄ

«Պատկերների աղմկազրկման դասական և արդի մեթոդները» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

«Երկչափ նյութերի օպտիկական հատկությունները և դրանց հետերոկառուցվածքները» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

Հայ-Գերմանական WE-Heraeus միջազգային սեմինարների շարքի բացումը՝ «Օպտիկա և դրա կիրառությունները քվանտային տեխնոլոգիաներում» (OPTICS-QT) խորագրով։