Դեկտեմբերի 16-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված ԱԱԳԼ առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ռուբեն Մկրտչյանի 70-ամյակին։
Սեմինարի ընթացքում գործընկերները հանդես եկան ելույթներով՝ անդրադառնալով Ռուբեն Մկրտչյանի գիտական գործունեությանը, գիտության կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդին, ինչպես նաև նրա դերակատարությանը ԱԱԳԼ-ի զարգացման և միջազգային գիտական համագործակցությունների ձևավորման գործընթացներում։
ԱԱԳԼ անձնակազմը ևս մեկ անգամ շնորհավորում է Ռուբեն Մկրտչյանին հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ գիտության ոլորտում։
Դեկտեմբեր
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ