Լուրեր

«Ուժեղ էներգետիկ կախվածություն ունեցող անցումային ճառագայթում ֆոտոնային բյուրեղում» թեմայով հոդված

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Տեսական ֆիզիկայի բաժանմունքի առաջատար գիտաշխատող, ֆմ.գ.թ. Ժիրայր Գևորգյանը և ավագ լաբորանտ Վիգեն Գարեյանը հրապարակել են գիտական հոդված՝ «Ուժեղ էներգետիկ կախվածություն ունեցող անցումային ճառագայթում ֆոտոնային բյուրեղում» թեմայով։

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է, թե ինչպես են ռելյատիվիստական արագությամբ շարժվող լիցքավորված մասնիկները ճառագայթում, երբ անցնում են ֆոտոնային բյուրեղների նման պարբերական շերտերով կառուցված միջավայրերով։

Արդյունքները ցույց են տվել, որ ճառագայթման ինտենսիվությունը ունի արտահայտված կախվածություն մասնիկների էներգիայից, հատկապես որոշակի անկյունների դեպքում։

Հոդվածն ամբողջությամբ՝ https://quantumzeitgeist.com/photonic-crystals-strong.../


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ2

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ