
Տեսլական
ԱԱԳԼ-ի տեսլականն է դառնալ բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, տիեզերական ճառագայթների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի և միջուկային բժշկության, նյութագիտության ու հարակից կիրառական ոլորտներում գիտական առաջադեմ հետազոտությունների, քվանտային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գերազանցության տարածաշրջանային կենտրոն: ԱԱԳԼ ռազմավարական նպատակներից է գիտական հետազոտությունների շրջանակի ընդլայնումը ու ժամանակակից ստանդարտների կիրառումը՝ արդյունավետության բարձրացման, կիրառական արդյունքի ձեռք բերման և նորարարության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստումը և գիտության մեջ բնականոն սերնդափոխության իրականացումը: Գիտության ոլորտում խիստ կարևոր են երկարաժամկետ ներդրումները։ Այս առումով էական նշանակություն ունի հիմնարար հետազոտությունների դպրոցի պահպանումը և զարգացումը, ինչը Հայաստանում տեխնոլոգիաների ստեղծման և գործնականում դրանց կիրառման հիմնական երաշխիքն է։


