Առաքելություն

Ազգային գիտական լաբորատորիայի առաքելությունն է ֆիզիկայի բնագավառում իրականացնելու առաջադեմ հետազոտություններ, ստեղծելու գիտական ​​համալիր կարողություններ և կիրառելու գիտական ​​ու տեխնոլոգիական լուծումները, որոնք կբավարարեն ազգային կարիքներին, կբարելավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգային, առողջապահական, տնտեսական բարօրությունը և կդիմագրավեն արդի մարտահրավերներին։ ԱԱԳԼ առաքելության իրականացման հիմքում ընկած են հիմնարար և կիրառական հետազոտությունները՝ տեսական և փորձարարական ֆիզիկայի, մասնիկների և միջուկային ֆիզիկայի, նյութագիտության, տիեզերական ճառագայթների ուսումնասիրության ուղղություններով, արագացուցչային հետազոտությունների իրականացմամբ, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման բնագավառներում համակարգչային առաջադեմ մոտեցումների օգտագործմամբ և զարգացմամբ:

 

Լինելով հիմնարար գիտությունների ոլորտի առաջատարը՝ ԱԱԳԼ-ն նպատակ ունի զարգացնելու գիտություն-կրթություն, գիտություն-տեխնոլոգիաներ կապը, ինչը հնարավորություն կտա ԱԱԳԼ գիտական ներուժն ուղղելու առկա խնդիրների արդյունավետ լուծմանը։ Դրան զուգահեռ, այնպիսի գիտասարքերի առկայությունը, ինչպիսիք են 75 ՄէՎ էներգիայով գծային էլեկտրոնային արագացուցիչը, 18 ՄէՎ էներգիայով պրոտոնային փունջը (C18/18)՝ ԱԱԳԼ գիտնականներին հնարավորություն են տալիս իրականացնելու հետազոտություններ միջուկային ֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում։ Արժեքավոր է ԱԱԳԼ գիտնականների կողմից նախագծված և ստեղծած ժամանակային գերկարճ ինտերվալներ չափող գերճշգրիտ սարքը, մթնոլորտում էլեկտրական դաշտի փոփոխությունն ու տարրական մասնիկների հոսքերը գրանցող սարքերը, որոնք հետազոտական նպատակներից զատ ունեն կարևոր կիրառական նշանակություններ և կարող են օգտագործվել անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված նպատակներով: