Հոգաբարձուների խորհուրդ
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Հոգաբարձուների խորհուրդը լաբորատորիայի կառավարման և հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատում է լաբորատորիայի գործունեության զարգացման ռազմավարական ծրագրերը, կառուցվածքը, հաստիքացուցակը և դրանցում լրացումներն ու փոփոխությունները, ինչպես նաև լաբորատորիայի տարեկան եկամուտների և ծախսերի նախահաշիվը, դրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, լաբորատորիայի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը։
Խորհրդի կազմում են 7 անդամ, ովքեր ունեն լայն պրոֆեսիոնալ փորձ և գիտելիքներ գիտության տարբեր ոլորտներում և ապահովում են լաբորատորիայի արդյունավետ կառավարման և զարգացման բարձր ստանդարտները։
Սամվել Կարաբեկյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Զարգացման ծրագրերի և մշտադիտարկման վարչության գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու
- Գիտական աստիճան - Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Էլ. Փոստ - samvel.karabekyan@gmail.com
Հրաչյա Մարուքյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԱԳԼ փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի վարիչ
- Գիտական աստիճան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
- Էլ. Փոստ - maruk@yerphi.am
Արամ Պապոյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
- Գիտական աստիճան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Էլ. Փոստ - aram.papoyan@gmail.com
Խաչատուր Ներկարարյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն
- Գիտական աստիճան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Էլ. Փոստ - knerkar@ysu.am
Սարգիս Հայոցյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
- Գիտական աստիճան - Քիմիական գիտությունների թեկնածու
- Էլ. Փոստ - sargis.hayotsyan@escs.am
Դուք կարող եք ներբեռնել փաստաթղթերը ստորև նշված հղումներից։




