Էրիկ Մամիջանյան

Էրիկ Մամիջանյան

2016 թ.-ի օգոստոսի 16-ին ԱԱԳԼ Տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բաժանմունքի դոկտոր, պրոֆեսոր Էրիկ Մամիջանյանը պարգևատրվել է ԱԱԳԼ պատվո շքանշանով՝ գիտակազմակերպչական և մանկավարժական գործունեության, միջազգային գիտատեխնիկական կապերի հաստատման, և ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Էրիկ Մամիջանյանը եղել է տիեզերական ճառագայթների բաժնի ղեկավարը և մասնակցել է տիեզերական ճառագայթներում լիցքավորված հադրոնների նույնականացման աշխատանքներին։ Գիտնականը մշակել է իոնացման կալորիմետրի և նեյտրոնային սուպերմոնիտորի հնարավորությունների ընդլայնման մեթոդաբանությունը, ուսումնասիրել իոնացման կալորիմետրի և էմուլսիոն ու տրեկային դետեկտորների զուգակցման պրոբլեմները։