Ֆիզիկայի կիրառական հետազոտությունների բաժանմունք

Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների (ԿՖՀԲ) բաժնում իրականացվում են ուսումնասիրություններ նյութագիտության ոլորտում։ 

Բաժնի հիմնական ուղղություններից է ճառագայթման՝ հատկապես էլեկտրոնային փնջերի ազդեցության ուսումնասիրությունը նյութերի ֆիզիկական, օպտիկական և կենսաբանական հատկությունների վրա։ Հետազոտություններ են իրականացվում լայն արգելված գոտիով նյութերի և դրանց կիրառության ոլորտներում (սցինտիլյացիա, դոզիմետրեր, լյումինեսցենտային խողովակներ)

Փորձարարական աշխատանքները կատարվում են ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ էներգիական բաշխվածությամբ ռենտգեն-ֆլյուրեսցենտային վերլուծիչի, LUMEN սարքի, տատանվող լարերի տեխնոլոգիաների համակարգերի, և վակուումային սարքավորումներով։

Բաժնի գիտական աշխատանքների արդյունքները պարբերաբար հրապարակվում են բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական ամսագրերում։

Համագործակցություն

Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժինը ակտիվ համագործակցում է միջազգային և տեղական մի շարք գիտական կենտրոնների հետ, այդ թվում՝

 

  • DESY, Համբուրգ
  • JINR, Դուբնա
  • Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
  • MAX-LAB, Շվեդիա
  • Նոտր Դամի համալսարան, ԱՄՆ
  • Երևանի պետական համալսարան
  • CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ
  • Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Աշտարակ
  • Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
  • HTM-Reetz GmbH, Բեռլին, Գերմանիա
  • UNIST, Կորեա