Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն բաժանմունք

ԱԱԳԼ (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքը ստեղծվել է 2022 թվականին: Բաժանմունքի աշխատակիցները զբաղվում են քվանտային տեխնոլոգիաների տեսական հաշվարկներով, իսկ հետազոտությունների արդյունքները տպագրվում են առաջատար գիտական պարբերականներում։

 

Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքը մշակել է քվանտային համակարգիչների նոր մոդել (ինչը քվանտային հատկություններից օգտագործում է միայն քվանտային զուգահեռումը), ուսումնասիրել է քվանտային և դասական միաչափ Իզինգի մոդելը, դրանց փուլերը և փուլային անցումները, ուսումնասիրել է SSH տոպոլոգիական ցանցի մոդելը PT-սիմետրիկ պոտենցիալի առկայության դեպքում, մասնակցել հիբրիդային քվանտային համակարգերի փորձարարական ուսումնասիրությանը (ինչը  ներառում է գերհաղորդիչ շղթա և լազերով գրգռված ատոմներ), իրականացրել ճառագայթման օպտիմալ փոխանցումը  միկրոալիքային և օպտիկական տիրույթների միջև (քվանտային ինտերնետը քվանտային համակարգիչներով իրականացնելու համար), պարզաբանել մագնիսական դաշտի ազդեցությունը դասական հավասարակշիռ լիցքերի և նրանց թերմոստատի վրա, փնտրել տեքստերի համառոտագրման լավագույն այբուբենը, հետազոտել մոդելի վրա կուտակված և դիսիպացված էներգիաների կապը և տարբերությունը ֆիզիկական համակարգերում, ներմուծել և հետազոտել թերմոդինամիկական սելեկցիայի գաղափարը, հայտնաբերել տեքստերում բանալի բառերի զտման էֆեկտիվ, ոչ-ուղղորդված մեթոդ և քվանտային օպտիկայում նկարագրել աղմուկների առաջացման ընդհանուր մեխանիզմը՝ ցույց տալով դրա դեմ պայքարի միջոցը։

Համագործակցություն