Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոն բաժանմունք

ԱԱԳԼ (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնում իրականացվում են հետազոտություններ նվիրված տիեզերագիտության ոչ գծային խնդիրներին, տիեզերքի մեծ մասշտաբային կազմությանը, գրավիտացիոն համակարգերի քաոսային դինամիկային, դինամիկական համակարգերի վարքագծի ուսումնասիրությանը և մեքենայական ուսուցման ալգորիթմներով տվյալների մշակմանը:

 

Կենտրոնը մասնակցել է LARES արբանյակային ծրագրին (իտալական տիեզերական գործակալություն, Եվրոպական տիեզերական գործակալություն), որի շրջանակներում իրականացվել է հարաբերականության ընդհանուր տեսության մեծ ճշտությամբ ստուգումը, ինչպես նաև Եվրոպական սինքրոտրոնում (European Synchrotron Radiation Facility, Grenoble) լույսի արագության ինվարիանտության մեծ ճշտությամբ ստուգումը (Kennedy-Thorndike test):

Համագործակցություն

Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնն ունի միջազգային հարուստ համագործակցային կապեր: Առավել ակտիվ համագործակցությունների շարքում են՝

 

  • Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ (դիտողական կոսմոլոգիա)
  • Լ․ Լանդաուի անվան տեսական ֆիզիկայի ինստիտուտ, ՌԴ, Մոսկվա (տեսական կոսմոլոգիա)
  • Աստղաֆիզիկայի ինստիտուտ, Փարիզ, Ֆրանսիա (գալակտիկաների կույտեր, գերնորեր)
  • Սապիենցա համալսարան, Սալենտոյի համալսարան, Իտալիա (LARES, գալակտիկական հալոներ)
  • Աստղաֆիզիկայի լաբորատորիա, Լոզան, Շվեյցարիա (աստղաֆիզիկական տվյալների մշակում, գրավիտացիոն ոսպնյակներ)