«MMCP 2024» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԵՔՍԵՅ ՍԻՍԱԿՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 21-25-ը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ "Mathematical Modeling and Computational Physics" (MMCP2024) միջազգային գիտաժողովը, որը համատեղ կազմակերպվել էր Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (JINR), Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից: Գիտաժողովը նվիրված էր ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի 80-ամյակին։ 
Քննարկվեցին մաթեմատիկական մեթոդները բարդ ֆիզիկական համակարգերի, մեքենայական ուսուցման, քվանտային հաշվարկման թեմաները։
Գիտաժողովի հիմնական թեմաներն էին՝
• Բարդ ֆիզիկական համակարգերի մոդելավորման մաթեմատիկական մեթոդներ,
• Կենսագիտության մաթեմատիկական մեթոդներ,
• Քվանտային հաշվարկման և քվանտային ինֆորմացիայի մշակում,
• Թվային և վերլուծական հաշվարկներ ժամանակակից մաթեմատիկական ֆիզիկայում:
 
Նմանատիպ Նյութեր